Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Համագումար առանց հանրագումարի՞

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Համագումար առանց հանրագումարի՞
12.10.2013 | 19:18

Իրադարձությունների ընթացքն անխուսափելի է դարձնում վերստին Լևոն Անանյանի ՀԳՄ նախագահ աշխատած տարիների և, ընդհանրապես, Հայաստանի գրողների միության գործունեության արժևորումը իր գոյության ամբողջ ընթացքում: Թեկուզ սայթաքումներով, բայց և այնպես արձանագրած գրական նվաճումներով և ձեռքբերումներով, որոնց գնահատականը տրվել է միջազգային մակարդակներում, նաև առանց վիճարկելու մի շարք տեսակետներ, իբր այն այլևս դարն ապրած խորհրդային ժամանակների ծնունդ է, եղել է հլուհնազանդ կամակատարը խորհրդային գաղափարախոսության, ավելորդ կառույց, որից հարկավոր է շուտափույթ հրաժարվել և այլն: Գոնե ավելի քան քառասուն տարի մերձ լինելով գրական միջավայրին և գրողական անցուդարձին կարող եմ հիշատակել գրական ընտանիքի ըմբոստության ու անհնազանդության տասնյակ փաստեր: Այժմ ևս կարևորում եմ նրա գոյությունը և գրողի խոսքը: Ներկայումս, սակայն, իրականությունն այլ հրամայականի առջև է կանգնեցրել գրողների հանրությանը՝ ՀԳՄ վարչության նախագահի ընտրության: Հակականոնադրական և անտրամաբանական եմ համարում մերօրյա «ժողովրդավարական» այն որոշումը, որ կայացվել է ՀԳՄ նախագահության վերջին նիստում, որից, ցավոք բացակայել եմ, ըստ որի ինքնառաջադրման սկզբունքով ԳՄՎ նախագահի թեկնածուները պեռք է «Գրական թերթի» նախահամագումարյան համարում ներկայացնեն իրենց հայեցակարգային առաջարկություններն ու բարեփոխությունների ծրագրերը՝ առանց հաշվի առնելու համախոհ գրչակիցների կողմից թեկնածուների ազատ առաջադրման սկզբունքը,ապա նաև ՀԳՄ գործող ղեկավարության հաշվետվություն ներկայացնելու հանգամանքը, առանց որի՝ իրավիճակի իրական պատկերացման և անտեղյակության միջավայրում հայտնված նախագահի հավանական թեկնածուն հազիվ թե հաջողի համապատասխան էական մոտեցումներ ձևավորել և որևէ իրատեսական հայեցակարգ ներկայացնել: Փաստ է, որ Գրողների միության առաքելությունը չէ գրական գեղարվեստական, թարգմանական և գրականագիտական բարձրարժեք երկերի և աշխատությունների հղացումը, սակայն առաջնային դերակատարությունների շարքում է գրական կյանքի ճիշտ կազմակերպումը. հատկապես ժամանակակից գրական ստեղծագործական խնդիրների և զարգացումների վերլուծությունը, առանձին հեղինակների և նրանց ստեղծագործությունների անաչառ քննարկումն ու գնահատումը, դրանց հրատարակության և օտար լեզուներով թարգմանության կազմակերպումը, քարոզչությունը տարբեր միջոցներով, ընթերցանության խթանումը, գրողի, գրական կազմակերպության և ժողովրդի միջև կապերի վերահաստատումը՝ արձագանքելով հասարակությանը հուզող և լայն հնչեղություն ունեցող հիմնահարցերի՝ դրանով իսկ նպաստելով գրողի վարկանիշի վերականգնմանը հասարակության շրջանում, ԳՄ անդամության համար անհրաժեշտ չափորոշիչների մշակումն ու պահպանումը , ԳՄ կառույցի ներքին և արտաքին հարաբերությունների կանոնակարգումը՝ ներառելով գրական միջազգային հանդիպումներ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ազգային և համամարդկային գեղարվեստական արժեհամակարգին վերաբերող մարտահրավերները, գրողի կենցաղային և աշխատանքային-ստեղծագործական պայմանների բարելավմանը հնարավորինս նպաստելը և բազմաթիվ այլ խնդիրներ... Ահա, խնդիրների մի համառոտ, նաև հարցերի մի շարք , որը կարող է, ըստ իս, դառնալ ՀԳՄ համագումարում քննարկումների նյութ համագումարի մասնակիցների, իսկ հետագայում նաև աշխատանքային գործունեության ծրագրի մի հատված ՀԳՄ ղեկավար կազմի համար:

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ